Արտաքին 5 տարի առաջ - 10:09 17-06-2021

Բայդենը հայտարարել է համաշխարհային շրջադարձային պահի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ աշխարհը հասել է շրջադարձային պահի, որը որոշելու է ապագան: Համապատասխան հայտարարությունն ամերիկացի առաջնորդն արել է Ժնևից իր թռիչքից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ, որ վերջին երեք-հինգ տարիներին աշխարհը հասել է մի հիմնարար շրջադարձային կետի, որը որոշելու է, թե ինչպիսին կլինի այն 10 տարի անց»,- ասել է նա:

Ըստ Բայդենի՝ բոլոր երկրները, որոնք ունեցել են կամ ունեն իրական ուժ, մտածում են կայունություն և առաջնորդություն պահպանելու մասին: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ այս վճռական պահին Միացյալ Նահանգների համար կարևոր է պահպանել առաջատար, ամենահզոր և ժողովրդավարական երկրի իր կարգավիճակը: Կոնկրետ ինչ փոփոխություններ են լինելու, նա չի մանրամասնել: Միաժամանակ Բայդենն ասել է, որ Ռուսաստանը, իբր, «շատ, շատ բարդ իրավիճակում է»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի