Մամուլ 5 տարի առաջ - 07:26 17-06-2021

Չքվեարկված թերթիկները դուրս բերել չի կարելի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Խոսակցություններ են տարածվում, թե ընտրությունը վերահսկելի դարձնելու համար հրահանգված է Փաշինյանի կողմնակիցներին, որ նրանք իրենց հետ դուրս բերեն ընտրատեղամասից չքվեարկած քվեաթերթիկները: Սա արվելու է՝ ցույց տալու համար, որ Փաշինյանի բոլոր մրցակիցների թերթիկներն առկա են՝ չկա միայն երրորդ համարը, որը նետվել է քվեատուփի մեջ: Օրենքով՝ չքվեարկված թերթիկները պետք է նետվեն հատուկ արկղերի մեջ, սակայն Ընտրական օրենսգրքում չկա ուղղակի արգելք, մի կետ, որով արգելվի քվեաթերթիկները դուրս բերել ընտրական տեղամասից: Հետեւապես, սա օրենքի «բացերից» է:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ չքվեարկված թերթիկները տեղամասերից դուրս հանելու վտանգ չկա, նման բան չի կարող լինել: Ինչո՞ւ: «Որովհետեւ դուրս հանելու ժամանակ, եթե պարզվեց, որ դուրս է հանում՝ վերահսկողության նպատակով, դա քրեական հանցագործություն է: Մենք 300 հազար տպաքանակով քվեարկության կարգի մասին թերթիկներ ենք տպագրել, ամբողջ երկրով մեկ տարածել ենք, որ դրանք տեղամասից դուրս չեք հանում, ավարտեցիք՝ գցում եք արկղի մեջ, դա է քվեարկության կարգը»,- ասում է Մուկուչյանը: Իսկ օրենքում կա՞ դրույթ, որով ուղղակի արգելվի չքվեարկված քվեաթերթիկը տեղամասից դուրս հանելը, կարծես նման կետ չկա: «Ճիշտ եք ասում, բայց արգելվում է այնքանով, որ եթե հանում է՝ իր քվեն բացահայտելու նպատակով, դա արդեն հանցագործություն է»:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում