Ավելին 5 տարի առաջ - 14:20 14-06-2021

Կորոնավիրուսից ընկճված տղամարդը կտրել է դստեր կոկորդը

50-ամյա տղամարդը, որը տանը բուժվում էր կորոնավիրուսից, սպանել է իր երեք տարեկան դստերը, վիրավորել կնոջն ու ևս երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել:

Ըստ IndiaToday- ի, ուրբաթ ուշ երեկոյան հայրը մտել է սենյակ, որտեղ քնած են եղել նրա կինն ու երեխաները, կտրել է իր երեք տարեկան դստեր կոկորդը, ապա հարձակվել կնոջ վրա, բայց կինը դիմադրել է:

Արդյունքում, տղամարդը միայն հասցրել է վիրավորել կնոջն ու երեք այլ դուստրերին:

Նրանց բոլորին հաջողվել է փախչել և խուսափել սպանվածի ճակատագրից: Ինչպես նաև տղամարդու 12-ամյա որդուն ևս հաջողվել է փախչել:

Երբ իրավապահները մտել են այն տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, նրանք հայտնաբերել են սպանված երեխայի ու հոր դիակները:

Ոստիկանությունը նախապես կարծել են, որ տղամարդը նման քայլի է դիմել դեպրեսիայի պատճառով, որի մեջ եղել է կորոնավիրուսային երկարատև հիվանդության պատճառով:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ