Ներքին 5 տարի առաջ - 12:47 14-06-2021

ՀՀ-ում գործարարության համար ստեղծվել են բոլոր հնարավոր պայմանները. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իր ղեկավարման տարիների ընթացքում Հայաստանում գործարարության համար ստեղծվել են բոլոր հնարավոր պայմանները:

Փաշինյանը մասիսցիների հետ հանդիպումը սկսեց մի պատմությամբ՝ Լոռիում մի կրպակի սեփականատեր շնորհակալություն է հայտնել իրեն, կառավարությանը: «Եվ հարցրեցի՝ ինչի համար: Նա ասաց, որ նախկինում պետական ինչքան մարմին կար` գալիս էր իր «փայը» տանելու այդ փոքր կրպակից: Ասում էր՝ հիմա որևէ մեկն այդպիսի հարցով չի մոտենում իրենց: Սա ակնհայտ իրողություն է: Այսօր Հայաստանում, եթե որևէ գործարար կասի, որ նախկինում երբևէ գործարարության համար ավելի լավ պայմանաներ են եղել՝ նկատի ունենալով պետական մարմինների հետ հարաբերությունները, այնքան էլ ճիշտ չի ասի: Որովհետև այսօր գործարարության համար ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները: Այսօր գործարարությամբ զբաղվող մարդը միայն մեկ խնդիր ունի՝ իր հարկերը վճարում է և դառնում է անձեռնմխելի»,- ասաց Փաշինյանը:

Նա, սակայն չբացառեց առանձին որոշակի երևույթների գոյությունը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին ՊԵԿ-ի, Ոստիկանության աշխատակիցների ձերբակալման դեպքեր են եղել՝ գործարարների նկատմամբ ինչ-որ լծակներ գործադրելու համար: Բայց նա շեշտեց՝ իրականությունն այն է, որ այդ երևույթն, ըստ էության, վերացված է Հայաստանից: «Կան մնացորդային երևույթներ, որոնց դեմ մենք պետք է պայքարենք: Այսօր գործարարի գործը հարկ վճարելն է, վճարեց, դառնում է անձեռնխմելի: Եվ այսօր ՀՀ բոլոր փոքր, միջին գործարարները սա չեն կարող չարձանագրել»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց ճամպրուկներով դեպի կառավարական շենքեր փող տանելու իր՝ ավելի վաղ արած արտահայտությունը՝ նշելով, որ այսօր քրեական գործեր կան, որոնք այդ մասին վկայում են: Նրա խոսքով՝ շատ հայտնի նախկին օլիգարխներ դրա մասին ցուցմունք են տվել՝ հավելելով, որ նրանցից մեկը մահացել է:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի