Արտաքին 5 տարի առաջ - 15:00 10-06-2021

Իսրայելի ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է 3 պաղեստինցի

Հորդանան գետի Արևմտյան ափին տեղակայված Ջենին քաղաքում գիշերը բանակի և սահմանային ոստիկանության զինվորների միջև փոխհրաձգության ընթացքում սպանվել է 3 պաղեստինցի: Այս մասին հայտնում է իսրայելական Kan պետական ​​ռադիոկայանը:

Ռադիոկայանի տեղեկություններով, ոստիկաններն անցկացրել են հատուկ գործողություն արմատական ​​խմբավորման երկու ակտիվիստների ձերբակալելու ուղղությամբ, որոնք հետախուզվում են հրազենի օգտագործմամբ իսրայելցի զինվորականների վրա հարձակվելու համար:

Փոխհրաձգության ժամանակ սպանվել են Պաղեստինի անվտանգության երկու աշխատակիցներ և մեկը հետախուզվողներից, երկրորդը վիրավորվել է և ձերբակալվել: Նշվում է, որ իսրայելական կողմից զոհեր չկան:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները