Երևան +15°
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 22:45 08-06-2021

Մ-21 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին տուրում պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն

Մեկնարկել է ֆուտբոլի Մ-21 տարեկանների Եվրոպայի 2023 թ-ի առաջնության ընտրական փուլը:

Առաջին խաղում մեր ընտրանին հյուրընկալվել է Ֆարերյան կղզիների ընտրանուն: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Խաղի մեկնարկում տանտերերը 2 լավ հնարավորություն ունեին, սակայն 2 դեպքում էլ դարպասում վստահ գործեց Ներսեսյանը: Աստիճանաբար մեր թիմը հավասարեցրեց խաղն ու մի քանի լավ հնարավորություն ունեցավ, սակայն հարվածները կամ շեղ էին, կամ էլ տանտերերին փրկում էր դարպասապահը:

Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Երջանիկ Ղուբասարյանը:

Երկրորդ խաղակեսում տանտերերը 2 գնդակ ուղարկեցին մեր դարպասը. 68-րդ ու 84-րդ րոպեներին 2 անգամ աչքի ընկավ Ջոն Յոհանեսենը։

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց 0-2 հաշվով:

Ամենից շատ դիտված