copy image url
Ավելին 2 տարի առաջ - 20:10 07-06-2021

Անջելինա Ջոլին ծննդյան օրը նշել է երեխաների հետ

Հունիսի 4-ին հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին նշել է իր ծննդյան օրը՝ նա դարձավ 46 տարեկան: Աստղն այս առիթով երեկույթ չի կազմակերպել և օրն անցկացրել է իր վեց երեխաների հետ. 19-ամյա Մեդոքսի, 17-ամյա Պաքսի, 16-ամյա Զախարայի, 15-ամյա Շայլոյի և 12-ամյա Վիվիենի և Նոքսի հետ:

Սկզբում աստղային ընտանիքը տոնը նշել է տանը, իսկ հետո երեխաները անակնկալ են կազմակերպել իրենց մոր համար:

Նրանք որոշել են զարմացնել նրան և ռեստորան են հրավիրել։

Ծննդյան օրը Անջելինան այնքան էլ բարձր տրամադրություն չի ունեցել․ վերջերս հայտնի էր դարձել, որ նա տանուլ է տվել երեխաների խնամակալության հարցով դատը իր նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, զույգը շուտով հավասար կկիսի երեխաների խնամակալությունը։Սակայն աստղը մտադիր չէ համակերպվել այս որոշման հետ և պատրաստում է այն կրկին բողոքարկել։

Ֆոտոշարք