Ներքին 55 րոպե առաջ - 22:40 10-10-2026

Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել դիրքում։ Զինծառայող Արմեն Ղազարյանը դիրքի ավագն է եղել՝ կոչումով սերժանտ։

Armlur.am-ին հասած լուրերի Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սպանության հատկանիշներով։ Իրավապահները այս պահին քննում են դեպքի բոլոր հանգամանքները։

Զինծառայողը 7 ամսվա զինծառայող էր։ Նրան հայտնաբերել են իրեն ամրակցված զենքով՝ ճակատին հրազենային վնասվածքով։

Կատարվածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն․ այս պահին իրավապահները քննություն են իրականացնում տարբեր ուղղություններով։ Իրավապահների տրամադրության տակ է նաև զինծառայողի հեռախոսը։

Քննություն է իրականացվում նաև զորամասի ներսում։ Նախնական քննչական կոմիտեն հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով, և դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իսկ թե ինչ վարույթի մասին է խոսքը, նախաքննական մարմինը չէր մանրամասնել։

armlur.am

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
10:23 Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան
16:28 Ախուրյանում ասֆալտը 2-3 տարում քանդվում է, գազի խողովակները կան, բայց տներ չեն հասնում․ ավագանու անդամ