Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:43 07-06-2021

«ԼՀ»-ն քարոզում է միասնականություն ընդդեմ թշնամու

Այսօր Երևանում մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր աջակիցների հետ քայլում է Կենտրոն վարչական շրջանի փողոցներով՝ ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը։

«ԼՀ» ղեկավարը քարոզում է համերաշխություն, միասնականություն ընդդեմ թշնամու։

«Մենք՝ որպես պետություն, չունենք այնքան ռեսուրսներ, որ կարողանանք մեզ թույլ տալ պայքարել իրար դեմ և միևնուն ժամանակ պայքարել թշնամու դեմ, որը այս պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում»,- հայտարարեց նա։