Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենի հանդիպումը, որը նախատեսված է հունիսի 16-ին, կարող է անցկացվել ոչ թե Շվեյցարիայի Ժնև քաղաքում, այլ քաղաքի մերձակա վիլլաներից մեկում: Այսպիսի կարծիք է հայտնել Tribune de Genève թերթի լրագրող Ալեն Ժուրդանը:
Նրա կարծիքով՝ Ժնևում դժվար է գտնել մի տեղ, որը կհամապատասխաներ աշխարհի երկու ուժեղագույն երկրների ղեկավարների հանդիպման մակարդակին:
«Շվեյցարիայի իշխանությունները Ժնևում դեռ չունեն այնպիսի տարածք, որը նախատեսված է լինելու այս մակարդակի երկկողմ հանդիպումների համար», - գրել է Ժուրդանը:
Նա նշում է, որ 1985 թ. նոյեմբերի 19-ին՝ միջուկային զինաթափման գագաթնաժողովի շրջանականերում, Ռոնալդ Ռեյգանի և Միխայիլ Գորբաչովի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Fleur d'eau վիլլայում, որը պատկանում է Չինաստանին։
Ժուրդանը գրում է, որ Պուտին-Բայդեն հանդիպման ամենահավանական վայրը կլինի Լոհնի կալվածքը, որը գտնվում է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի մոտակայքում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հարաբերություններում որևէ բեկում չի ակնակալում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո: