Արտաքին 5 տարի առաջ - 13:27 06-05-2021

Politico-ն անվանել է Պուտինի և Բայդենի հանդիպման հնարավոր վայրերը

ԱՄՆ նախկին պաշտոնյաները և փորձագետները հայտարարել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման հավանական վայրը կարող են լինել Չեխիայի, Իսլանդիայի, Սլովենիայի, հնարավոր է նաև Ադրբեջանի մայրաքաղաքները:

Ըստ թերթի՝ երեք երկիր կա, որտեղ սովորաբար անցկացվում են նման հանդիպումները՝ Շվեյցարիա, Ֆինլանդիա և Ավստրիա: Այս երկրները համարվում են «չեզոք» վայրեր նմանատիպ իրադարձությունների անցկացման համար: Սակայն փորձագետները կարծում են, որ պետք չէ բացառել հանդիպման անցկացումը Ռեյկյավիկում, Պրահայում, Լյուբլյանայում և Բաքուում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ և ՌԴ նախագահների հնարավոր հանդիպումն օգուտ կբերի երկու երկրին: Ապրիլի կեսերին ԱՄՆ 46-րդ նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել էր անձնական հանդիպում ունենալ երրորդ երկրում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին պարզաբանել էր, որ Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցելու մասին պաշտոնական պատասխան դեռ չկա: Կրեմլի ներկայացուցչի խոսքով, առաջարկն այժմ ուսումնասիրվում է:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Ձեզ գուցե հետաքրքրի