Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:03 05-06-2021

Ռուս խաղաղապահների և արցախցիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ. Արցախի ԱԱԾ

Արցախի Ազգային անվտանության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին՝ սոցիալական ցանցերում տարածված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի, դրան ԱՀ ԱԱԾ ծառայողների մասնակցության և վերջիններիս աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերին՝ տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերի և ԱՀ քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողներ:

Խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողների՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

ԱՀ ԱԱԾ ծառայողների առնչությունը միջադեպին պարզելու համար անց է կացվում ծառայողական քննություն»: