Արտաքին 4 տարի առաջ - 14:36 05-06-2021

Կկարոտեմ Մերկելին՝ հայտարարել է Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ գործնական լավ հարաբերությունների մասին՝ հայտարարելով, որ կկարոտի նրան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Անպայման: Ես չգիտեմ, թե ով կլինի նրա փոխարեն: Մենք իսկապես Անգելայի հետ գործնական հարաբերություններ ունեինք, և ես շատ բարձր եմ գնահատում նրան»,- ասել է Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որն անցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում:

Պուտինը նաև նշել է, որ Մերկելը փորձառու քաղաքական գործիչ է, ուղիղ և հուսալի մարդ, որը կարողանում է հետևողականորեն ապացուցել իր դիրքորոշումը: Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Գերմանիայի ապագա ղեկավարության հետ հարաբերությունները կլինեն նույնքան կայուն: