Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:30 04-06-2021

Ժաննա Անդրեասյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է «Վերջին դասի» միջոցառումներին

Այսօր հանրապետության ուսումնական հաստատությունների ավարտական դասարանները նշում են «Վերջին դասը»: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Մեծ Մասրիկ համայնքի միջնակարգ դպրոցից, որտեղ նա համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի, ուսումնական հաստատության տնօրեն Ատոմ Հակոբյանի, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի հետ հետևել է ավարտական միջոցառմանը: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը. նրանց թվում է նաև դպրոցի շրջանավարտ Զարզանդ Ներսիսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով շրջանավարտներին և ուսուցիչներին, ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է «Վերջին դասի» միջոցառմանը հետևել սահմանամերձ այս համայնքում:

«Այս տարի ավարտական միջոցառումն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ ուսումնական տարին էլ սովորական չէր: Դուք՝ շրջանավարտներդ, և մենք՝ բոլորս, պետք է ցույց տանք, որ անցյալ տարվանից սովորել ենք գլխավոր դասը և պատրաստ ենք առաջ գնալ, միասին մեր երկրում կառուցել խաղաղ, արժանապատիվ և լուսավոր ապագա: Մաղթում եմ, որ ձեր կյանքի բոլոր հարաբերություններում և գործերում կարողանաք իրացնել այն լույսն ու ջերմությունը, որ ես զգացի ձեր յուրաքանչյուր բառից: Համոզված եմ՝ դուք կառուցելու եք այն երկիրը, որտեղ ապրելը երանություն է լինելու բոլորի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հաջողություն մաղթել շրջանավարտներին առաջիկա ավարտական և ընդունելության քննությունների գործընթացում:

Ժաննա Անդրեասյանը պատմել է՝ դեռևս պատերազմի ժամանակ տեղեկանալով, որ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում ուսուցիչները ձեռնամուխ են եղել զինվորների համար հաց թխելու գործին, համայնք այցելելու և ուսուցիչների հետ անձամբ շփվելու ցանկություն է ունեցել. «Սիրելի՛ ուսուցիչներ և աշխատակազմ, ես ձեր դպրոցի ջանքերը, ինքնակազմակերպվածությունն ու նվիրվածությունը տեսել եմ նաև պատերազմի ընթացքում: Շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար և վստահեցնում եմ՝ ԿԳՄՍ նախարարությունը շատ բարձր է գնահատում ձեր ջանքերը և անում է հնարավորը՝ ուսուցչի աշխատանքային պայմանները, ուսումնական ենթակառուցվածքները, նյութերը, ռեսուրսները բարելավելու համար: Համոզված եմ՝ միասին կարող ենք որակական փոփոխություններ կատարել և ունենալ մեր երազանքի դպրոցը, քանի որ երազանքի երեխաներն ու ուսուցիչներն արդեն իսկ ունենք»:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ, որտեղ ևս հետևել է ավարտական միջոցառմանը: Շնորհավորելով քոլեջի շրջանավարտներին՝ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ նրանք իրենց գիտելիքներն ի նպաստ կդնեն մեր երկրի զարգացմանը.

«Դուք ավարտում եք մի կարևոր փուլ, որում ստացած գիտելիքները և հմտությունները պետք է դառնան ձեր լուսավոր ապագայի և պետության զարգացման հենքը: Ձեզ բազում հաջողություններ եմ մաղթում՝ բոլոր ծրագրերի, նպատակների իրականացման համար: Վստահ եմ՝ քոլեջում ձեռք բերած բոլոր գիտելիքներն ի նպաստ եք դնելու մեր հայրենիքի զարգացմանը: Մենք դժվար օրեր ենք ապրում, բայց այս ժամանակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրթությունը. այն պետք է լինի մեր երկրի անվտանգության և զարգացման հիմնական բանալին: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ նաև դասախոսական կազմին, առանց ձեր նվիրված աշխատանքի մենք ցանկալի արդյունք չենք ունենա»:

Ամենից շատ դիտված

09:44 Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին
17:01 Թող ոչ ոք չկարծի՝ ինքն ամենաիմաստունն է. ոստիկանի ու վարորդի միջև ընդհարում եղավ
22:36 Ավելի մեծ սպառնալիք, քան պատերազմն ու ռուսական վտանգը
07:52 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. Ժողովուրդ
12:47 Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ
22:17 Իշխանությունը վախեցած է. մարզերից ոստիկանական խմբերի տեղափոխումը շարունակվում է
01:02 «Արքայական» ակումբը անհավանական հաղթանակ տարավ «իր մրցաշարում»․ ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալ» - «Բորուսիա» Դ․
21:00 Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէ․ նա կարող է շատ բան կորցնել
19:00 Քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը․ ինչու է շարժումը Բագրատ Սրբազանն առաջնորդում
11:50 Բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ միանում են սրբազան երթին․ ՈւՂԻՂ