Խոսք 5 տարի առաջ - 15:50 04-06-2021

Չի բացառվում, որ ծնողին նույնականացվի ոչ թե 1-2, այլ 10-15 մասունք․ Մ․ Բաղդասարյան

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկային փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինա Բաղդասարյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ երբ ռազմի դաշտում լինում է պայթյուն, մարմինը, բնական է, մասնատվում է ու տարածվում տարբեր ուղղություններով։

«Բնական է, որ եթե ինչ-որ ծնողին նույնականացվել է մասունք, չի բացառվում, որ նույն ծնողին նույնականացվի ոչ թե 2, այլ 10-15 մասունք, որը և մենք ունեցել ենք»,- ասաց նա և նշեց, որ եղել է դեպք, երբ իրենք մասունքներով հավաքել են ամբողջական դի։

Մ․ Բաղդասարյանն ասաց, որ կան ծնողներ, որոնք չեն վերցնում իրենց որդիների մասունքներն ու սպասում են՝ մտածելով, որ նոր մասունքներ կգտնվեն, և կան ծնողներ, որոնք չեն հավատում ու մտածում են, որ իրենց որդին գերության մեջ է․ «Այս ժամանակ նույնականացնելու դեպքում մենք դառնում ենք թշնամի»։

Անդրադառնալով իրենց վերաբերյալ հնչած վիրավորանքներին՝ Մոլեկուլային գենետիկային փորձաքննությունների բաժնի վարիչն ասաց, որ իրենք ութ ամիս օրուգիշեր աշխատել են․ «Պատգամավորներ կան, որ կնունքներ ու քեֆեր են արել էս ընթացքում, իսկ մենք աշխատավայրից տուն չենք գնացել։ Հիմա կանգնում, ինչ ասես ասում են մեր հասցեին»։

Նա նշեց, որ իրենք կատարել են իրենց մասնագիտական պարտքը ու չեն սպասում գնահատականի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից