Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:41 02-06-2021

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից։ Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ, Ֆրանսիան մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։

«Այսօրվա քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ նախագահ Մակրոնը հետաքրքրված է և մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային կառույցները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի շատ ներգրավված լինեն մեր տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Ես մի քանի օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում իրադրության (խմբ,֊Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ տարածք) հաղթահարման կոնկրետ առաջարկ էի ներկայացրել, և այսօր արձանագրեցի, որ Ֆրանսիայի համար ընդունելի է այդ մոտեցումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախագահ Մակրոնի հետ քննարկել են նաև, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել Ղարաբաղյան հարցի կարգավորման գերծընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականգնելու համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ֊ն Հայաստսնի անվտանգային ոլորտի թիվ մեկ գործընկերն է, ռազմավարական դաշնակիցը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին