ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա
copy image url

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա

Արտաքին 3 տարի առաջ - 18:13 01-06-2021

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը հունիսի կեսերին կայցելի Մոսկվա: Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հունիսի կեսերին նա կգա Մոսկվա, և դուք հավանաբար հնարավորություն կունենաք նրան հարցեր տալու, այդ թվում՝ արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսում»,- ասել է Լուկաշևիչը:

Իր հերթին Շմիդը հստակեցրել է, որ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին (ՊՄՏՖ): Այն տեղի կունենա հունիսի 2-5-ը: