Ներքին 5 տարի առաջ - 14:54 01-06-2021

Այս պահին Տավուշում 1-ին փուլով դպրոց է հայտարարագրվել 20 աշակերտ

Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ դպրոցներում մեկնարկել է առաջինդասարանցիների ընդունելությունը, որը կատարվում է առցանց։

Ընդունելության առաջին փուլում օնլայն հարթակում ծնողի կողմից մուտքագրվել են ծնողի և երեխայի տվյալները (ՀԾՀ), իսկ այսօր սկսվել է բուն հայտագրման գործընթացը, որն ընթանալու է երկու փուլով։ Մինչ հունիսի 10-ը հայտարարագրվել կարող են ապագա այն աշակերտները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից հայտարարագրումը բաց կլինի նաև մյուսների համար։

Ժամը 13։00-ի դրությամբ արդեն իսկ Երևանի մի շարք դպրոցներում 30 տոկոս հայտարարարագրում է գրանցվել։ Սակայն կան նաև դպրոցներ, որտեղ մեկ հայտ անգամ չկա։

Մարզերի դպրոցներում առաջին փուլով հայտարարագրումներն անհամեմատ քիչ են։ Օրինակ՝ Տավուշի դպրոցներում ժամը 13։00-ի դրությամբ հայտարարագրվել է տարրական դասարանի 20 ապագա աշակերտ, իսկ Սյունիքի դպրոցներում այդ թիվը չի գերազանցում 60-ը։

Մեզ հետ զրույցում տարրական դասարան հայտարարագրված աշակերտներից մեկի ծնողն ասաց, որ հայտագրման գործընթացը բավականին հեշտ է, և եթե նշված կարգով նախօրոք ստուգվել են բոլոր փաստաթղթերն, ապա ոչ մի խնդիր չի առաջանում։

Ամենից շատ դիտված

23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
22:26 ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա․ Գուտերեշ
21:36 ԱՄՆ-ը իրանական Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է hրթիռներ
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով