Ներքին 2 ժամ առաջ - 15:17 13-07-2026

Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ընտանիքում տեղի ունեցած ծանրագույն ողբերգությունից և սիրելի քրոջ անժամանակ ու ցավալի կորստից օրեր անց, Նորայր Նիկոյանն առաջին անգամ խախտել է լռությունը սոցիալական հարթակներում:

Նա ինստագրամի իր էջում եկեղեցու խորանից կադրեր է հրապարակել՝ կից թողնելով աղոթք։

Նորայր Նիկոյանը, ով այս օրերին իր ընտանիքի հետ միասին սգում է քրոջ անդառնալի կորուստը, կիսվել է եկեղեցուց արված տեսանյութով:

Կադրերին կից նա տեղադրել է հոգևոր խորը իմաստ ունեցող տողեր՝ Աստծուց խնդրելով խաղաղություն, բժշկություն և ննջեցյալների հոգիների փրկություն. «Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛: Ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն: Եւ հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն»,- գրել է նա:

Օգտատերերը, ընկերներն ու մտերիմները մեկնաբանություններում շտապում են իրենց զորակցությունն ու ցավակցությունները հայտնել Նորայր Նիկոյանին և նրա ընտանիքին՝ մաղթելով ուժ՝ այս ծանրագույն հարվածին դիմանալու համար:


Թամարա Քալանթարյան