Մենք ունենք էներգետիկ համակարգի խնդիր․ Բաբկեն Պիպոյան
copy image url

Մենք ունենք էներգետիկ համակարգի խնդիր․ Բաբկեն Պիպոյան

Խոսք 4 տարի առաջ - 11:49 31-05-2021

Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում հոսանքի տատանումները վատ եղանակային պայմաններում սովորական են դարձել։ Մայիսի 22-ից մինչև 27-ը հանրապետության ողջ տարածքում կայծակի ու քամու ուժգնացման դեպքում դիտվում են հոսանքի տատանումներ կամ հոսանքազրկում։

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ից Օրագիր.news-ին տեղեկացրին, որ հոսանքի հետ կապված խնդիրները պայմանավորված են վատ եղանակային պայմաններով․ «Հոսանքազրկումները կայծակի պատճառով են, ոչ մի տեխնիկական խնդիր չկա»։

Այն հարցին, թե արդյոք հոսանքազրկումը վատ եղանակային պայմանների, թե համակարգային խնդիր է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն պատասխանեց, որ դրանք համակարգի պատճառով են։

Նա նշեց, որ էներգետիկ համակարգի մասին, ցավոք, մենք հիշում ենք միայն այն ժամանակ, երբ բախվում ենք որևիցե խնդրի։

Պարոն Պիպոյանը հիշեցրեց 2015-16 թվականները, երբ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ փողոցում ցույցեր էին իրականացվում, ինքը մասնակցում էր ցույցերին․ «Այդ ժամանակ ես ունեի ֆունդամենտալ մոտեցում. մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի այն ներդրումները, որոնք պետք է իրականացվեն, իրականում իրագործվեն»։

Բ․ Պիպոյանը բացատրեց, որ եթե պետք է, օրինակ, փոխել հազար մետր լար, ապա շատ ավելի քիչ գումարով կարելի է փոխել լարը մաս-մաս և իրականում նախատեսված ներդրումը չանել։ Փորձագետը նաև նշեց, որ համակարգային ներդրումներ չանելու դեպքում որոշ ժամանակ անց կունենաք այնպիսի համակարգ, որի սպասարկումը ոչ ոք չի ցանկանա իրականացնել, կունենանք գնի չպլանավորած բարձրացում. «Կարևոր է հսկողություն սահմանել այն ներդրումների հանդեպ, որոնք պետք է իրականացնել»։

Փորձագետը հավելեց, որ վերջին ժամանակահատվածում և հատկապես վերջին օրերին մենք ունենք խնդիր ոչ միայն ՀԷՑ-ի մասով, այլև ողջ էներգետիկ համակարգի․ «Կան խնդիրներ, որոնք շատ փոխկապակցված են, օրինակ, հոսանքի տատանումից տեխնիկայի փչանալը։ Ո՞ւմ դիմել այդ դեպքում, ո՞վ պետք է դրա նկատմամբ իրականացնի հսկողություն, ո՞վ պիտի որոշի տեխնիկան ինչից է փչացել, ինչպե՞ս պիտի լինի որոշողի լիցենզավորման գործընթացը»։

Ամենից շատ դիտված

20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:08 Վերին Լարսում հազարավոր մարդատար ու բեռնատար մեքենաներ են կուտակվել
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
19:42 Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կաջակցե՞ն «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել