Ուղիղ եթեր
109 մլն․դրամի օգնություն` լսողության խանգարումներով երեխաների կրթահամալիրին
copy image url

109 մլն․դրամի օգնություն` լսողության խանգարումներով երեխաների կրթահամալիրին

Ներքին 3 տարի առաջ - 10:19 31-05-2021

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաները ունենալու են դանիական Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքեր, որոնք թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը:

Բարերար Միքայել Վարդանյանի182 լսողական սարք է նվիրաբերել կրթահամալիրին։

Կրթահամալիրը նրա նշնորհիվ ունենալու է նաև 2 նոր ճապոնական ավտոբուս, որոնք կապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը դեպի դպրոց և տուն: Սա հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նվերն է:

Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 109 մլն դրամ է: