Ներքին 3 տարի առաջ - 23:40 06-06-2023

263․5 մլն դրամի բյուջետային ֆինանսավորում, 168 մլն դրամի նվիրատվություն․ ՔՊ-ի 2022 թ․ տարեկան հաշվետվությունը

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունները յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 31-ը հրապարակում են իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Նշենք, որ կուսակցությունների մուտքի և ելքի գումարը 25 մլն դրամ գերազանցելու դեպքում ենթակա են պարտադիր աուդիտի։

Oragir.News-ը շարունակում է ներկայացնել կուսակցությունների հաշվետվությունները և շարքի շրջանակներում այսօր կներկայացնենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022թ․ տարեկան հաշվետվությունը։

Կուսակցության դրամական միջոցների մնացորդը տարվա սկիզբին կազմել է 32 705 928 դրամ։

Օրենքով սահմանված կարգով ստացել է 263 509 856 դրամի բյուջետային ֆինանսավորում։

Նվիրատվություններից ստացված գումարը կազմել է 168 700 000 դրամ, ընդ որում 153 նվիրատուներից Սուրեն Խաժակյանը կատարել է 2,5 մլն դրամի նվիրատվություն, իսկ մյուս նվիրատուները հիմնականում 1-ից 2 մլն դրամի նվիրատվություն։

Անդամավճարներից ստացված գումարը կազմել է 24 674 316 դրամ։ Եվս 6 886 629 դրամի եղել են այլ մուտքեր։

Տարեվերջին դրամական միջոցների մնացորդը կազմել է 51 136 181 դրամ։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
20:09 Մահացել է ՈւՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան
20:01 Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը