Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 09:50 31-05-2021

Ավելի քան 2700 բեռնատար է կուտակվել Բելառուսի ու ԵՄ-ի սահմանին

Ավելի քան 2700 բեռնատար է կուտակվել Եվրամիության երկրների հետ Բելառուսի սահմանի սահմանային հսկիչ կետերում, տեղեկացնում է BelTA-ն՝ հղում անելով Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի տվյալներին:

Բելառուս-Լեհաստան սահմանին ավելի քան 190 բեռնատար կանգնած է Բրուզգի անցակետի դիմաց, ավելի քան 80 բեռնատար՝ Բերեստովիցայի, ավելի քան 150-ը՝ Կոզլովիչիի դիմաց:

Ամենաերկար հերթերը Լիտվայի հետ սահմանին են. Վիդզի անցակետի առջև կա ավելի քան 180 բեռնատար, Կոտլովկայի դիմաց՝ ավելի քան 370, Կամենով Լոգում՝ ավելի քան 470, Բենյակոնիում՝ ավելի քան 340, և Պրիվալկայում՝ ավելի քան 250 բեռնատար:

Բացի դրանից՝ Լատվիայի հետ սահմանին ավելի քան 310 բեռնատար է կուտակվել Գրիգորովշչինայի անցակետում, ավելի քան 340 բեռնատար՝ Ուրբանի անցակետում:

Նշենք, որ Բելառուսն ապահովում է նաև եվրոպական երկրների հետ ռուսական արտահանման և ներմուծման տարանցումը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ