Սպորտ 5 տարի առաջ - 12:26 27-05-2021

Կապառոսը շատ մեծ դեր ունի իմ տեղափոխության հարցում. Հարոյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի իսպանական Կադիսում:

Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո հայ երկրորդ ֆուտբոլիստն է, որը ելույթ կունենա Իսպանական Լա լիգայում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է տեղափոխության մանրամասների, կայացած տրանսֆերի հարցում Խոակին Կապառոսի դերի և նոր թիմից իր սպասելիքների մասին:

«Ազգային հավաքականի վերջին հանդիպումներից հետո Խոակին Կապառոսն ինձ հարցրեց՝ արդյո՞ք կցանկանամ հանդես գալ Իսպանիայի Լա Լիգայում։ Ես պատասխանեցի՝ այո, շատ։ Նա ասաց, որ կօգնի ինձ այդ հարցում: Կապառոսի ներդրումն այս տեղափոխության հարցում շատ մեծ է․ հենց նրա միջնորդությամբ «Կադիսում» իմացան իմ մասին: Դրանից հետո զանգահարեցին ինձ և պայմանագիր առաջարկեցին։

Շնորհակալ եմ Խոակին Կապառոսին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին այս տրանսֆերի հարցում։ Շնորհակալ եմ նաև «Աստանայի» ղեկավարությանը, որը հասկացավ, թե որքան կարևոր է այս տրանֆերն իմ հետագա կարիերայի համար: Ակումբն ընդառաջեց ինձ, չնայած չէր ուզում հիմնական կազմի ֆուտբոլիստ կորցնել մրցաշրջանի միջնամասում։

Այս պահին բոլոր մտքերս դեռ «Աստանայի» հետ են, քանի որ թիմը չեմպիոնության համար է պայքարում և առաջին շրջանից հետո ոչ մի պարտություն չի կրել»:

Հնարավոր տեղափոխությանս մասին լուրը ստանալու օրվանից սկսել եմ հետևել «Կադիսի» մրցելույթներին: Շատ ուրախ եմ, որ դառնալու եմ այդ թիմի մասնիկը։ Միշտ երազել և հավատացել եմ, որ կարիերայիս մի հատվածում հանդես եմ գալու որևէ թոփ առաջնությունում»:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին