Ներքին 5 տարի առաջ - 14:29 27-05-2021

Քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. ոստիկանություն

Մայիսի 25-ին՝ ժամը 20.40-ին, Երևանի Խանջյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին և դիմել փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ Էրիկ Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Ընթանում է նախաքննություն։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները