Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 17:00 26-05-2021

Բրիտանացի մոդելը մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց հետո

Բրիտանացի մոդել Սթեֆանի Դյուբան մահացել է թրոմբոզի հետևանքով, որն առաջացել է բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պաստվատվելուց հետո:

Այս մասին հայտնում է The Sun-ն։

Մոդելը կյանքից հեռացել է 39 տարեկանում։ Պարբերականի տեղեկություններով՝ Դյուբան առաջին դեղաչափը ստացել է մայիսի 6-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքում։

Մեկ շաբաթ անց մոդելին շնչառության հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Այդ ժամանակ Դյուբան սոցիալական ցանցերում հայտնել է, որ մարմնում դող է սկսվել, կծկվում էին բոլոր հոդերը։ Բացի այդ՝ նրան անհանգստացնում էին գլխացավերը։ «Մայրս ու հայրս ինձ ուղարկեցին կորոնավիրուսի թեստ հանձնելու, որի արդյունքը, բարեբախտաբար, բացասական էր։ Սակայն մեզ համար հասկանալի չի դարձել, թե ինչն է խնդիրը։ Գուցե այդպիսին է եղել արձագանքը պատվաստանյութին»,- գրել էր նա։

Մայիսի 19-ին Դյուբան հայտնվել է կոմայում։ Ավելի ուշ տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ տեղի է ունեցել արյունազեղում ուղեղում, ինչը մայիսի 22-ին հանգեցրել է նրա մահվանը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ