Արտաքին 5 տարի առաջ - 14:59 25-05-2021

Սյունիքյան լարվածությունը՝ գերմանախոս թերթերում

Շվեյցարական ամենահայտնի գերմանալեզու թերթերից մեկը՝ Neue Zürcher Zeitung –ը, իր ընթերցողին է ներկայացնում Ղարաբաղյան պատերազմից հետո տեղի ունեցած վերջին զարգացումները:

Մասնավորապես թերթը տեղեկացնում է, որ Հայաստանը ընդդեմ Թուրքիայի բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ վերջին պատերազմում իր ունեցած դերակատարման և ադրբեջանական ուժերին աջակցություն ցուցաբերելու համար:

Այժմ հայցը գտնվում է ստուգման փուլում, որից հետո պարզ կդառնա՝ բողոքը կստանա ընթացք, թե ոչ:

Թերթը գրում է նաև, որ Հայաստանի հետ նոր լարվածության ֆոնին Ադրբեջանը լայանամաշտաբ զորավարժություններ է սկսել:

Միևնույն ժամանակ, ըստ հայկական կողմի, ադրբեջանցիները զբաղեցրել են Սյունիքի հարավային տարածքի բլուրները, որոնք հայերը սեփական տարածք են դիտարկում, գրում է թերթը:

Թերթը մեջբերում է նաև ՀՀ արտգոծնախարար Արա Այվազյանի խոսքերն առ այն, որ պատերազմից կես տարի անց էլ կոնֆլիկտը շարունակում է չլուծված մնալ, և նրա հանգուցալուծումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Թերթը նաև անդրադառնում է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ գործող վարչապետը, պատերազմից հետո օր օրի աճող ճնշումների ներքո ստիպված է եղել գնալ նոր ընտրությունների:

Վիեննայում լույս տեսնող Die Presse օրաթերթը նույնպես անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին՝ մասնավորապես ներկայացնելով Հայաստանի վրդովմունքը սյունիքյան իրադարձությունների վերաբերյալ: Հոդվածագիրը ներկայացնում է նաև Ռուսաստանի դիրքորոշումը՝ նշելով , որ վերջինս առաջարկում է կողմերին ճշգրտել սահմանները:

Ավստրիական Der Standard թերթը բավականին մանրամասն անդրադառնում է հետպատերազմյան իրադարձություններին:

Թերթը ոչ միայն գրում է սյունիքյան իրադարձությունների մասին, այլ նաև մեջբերում է Բաքվի բռնապետի հայտնի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանով միջանցք ունենալու է՝ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է, թե ոչ:

Այս հայտարարություններից հետո հայ-ադբեջանական սահմանի լարվածությունը զգալիորեն ավելացել է:

Հայտարարությունից օրեր անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ «սահմանների հստակեցման» պատրվակով ադրբեջանական զորքերը պետական սահմանից առաջ են եկել:

Բաքուն Երևանի այս արձագանքը «չափազանցված» է բնորոշել:

Թերթը նշում է նաև, որ լարվածությունը դեռ չի հասել սպառնալիքների և սադրանքների փուլին, բայց դրա վտանգը մեծ է:

Երևանում վարչապետ Փաշինյանը ուժգին ճնշումների տակ է գտնվում: Ազգայնականները նրան մեղադրում են կրած ծանր պարտության մեջ: Իրավիճակի ցանկացած սրացում նրանց ձեռքին ռևանշի առիթ կարող է դառնալ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով