Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 14:22 24-05-2021

Երկրների միջև ստեղծվել է աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն. Սերգեյ Լավրով

Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։ Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում նշել էէ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարն ընդգծել է, որ ռուսական աջակցությունը բարձր գնահատական է ստանում Հայաստանի կողմից:

«Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են։ Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական աջակցությունը բարձր է գնահատում հայ բարեկամների կողմից»,-ասել է նա։

Լավրովի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները Ղարաբաղով չեն սահմանափակվում։ Երկրների միջև ստեղծվել է «աննախադեպ ակտիվ և վստահելի» քաղաքական երկխոսություն բարձր և այլ մակարդակներում։

Այս համատեքստում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ միայն այս տարի Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են երկու անգամ, ինչպես նաև բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել: Մայիսի սկզբին տեղի ունեցավ նաև Լավրովի այցը Երևան։

Համագործակցությունը տեղի է ունենում նաև երկու երկրների խորհրդարանների մակարդակով։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ

Ձեզ գուցե հետաքրքրի