Արտաքին 5 տարի առաջ - 20:50 23-05-2021

Լիտվան պահանջել է Մինսկում հարկադրաբար վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներին ազատ արձակել

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը Բելոռուսից պահանջել է Մինսկում հարկադրաբար վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներին ու անձնակազմին ազատ արձակել:

Դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «Բելոռուսի գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Լիտվայի ԱԳ նախարարություն՝ Մինսկի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներին և անձնակազմին անհապաղ ազատ արձակելու պահանջով»:

Ավստրայի ԱԳ նախարարությունը իր հերթին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել միջադեպի կապակցությամբ: Իսկ Գերմանիայի Ագ նախարարության պետքարտուղարը պարզաբանում է պահանջել Բելոռուսից:

Բելոռուսում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է Ռոման Պրոտասևիչը, ով մեղադրվում է Ստեփան Պուտիլոյի հետ հասարակական կարգը կոպտորեն խախտելու, խմբային գործողություններ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մասնագիտական պատկանելության հիման վրա սոցիալական թշնամանք հրահրելու, և այլ կանխամտածված գործողությունների իրականացնելու մեջ: Նրանք գտնվում են միջպետական հետախուզան մեջ: Այս պահին ձերբակալված է Ռոման Պրոտասևիչը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com