Արտաքին 5 տարի առաջ - 14:58 22-05-2021

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Լեհաստանի արքեպիսկոպոսի հետ

Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանի պատմական և արքեպիսկոպոսաց աթոռանիստ Գնեզնո քաղաքում հանդիպել է Լեհաստանի Գահերեց արքեպիսկոպոս (Պրիմաս) Վոյցեխ Պոլակի հետ։ Այս մասին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։

Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանի և Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների ժողովուրդների պատմական, կրոնական և մշակութային հարուստ ժառանգության անցյալին և աշխարհասփյուռ հայության, ինչպես նաև լեհահայ համայնքի հասարակական գործունեությանը։

Դեսպան Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրադրության, մասնավորապես՝ հայ պատանդների, հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման ու այլափոխման անընդունելի քայլերի և անարգել հումանիտար աջակցության ապահովման հարցերի մասին:

Այցի վերջում ՀՀ դեսպանն ու Լեհահայոց հոգևոր հովիվը գրառումներ են կատարել Գահերեց արքեպիսկոպոսի նստավայրի պատվավոր հյուրերի մատյանում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ