Ավելին 5 տարի առաջ - 13:22 21-05-2021

«Կոսմետոլոգի զոհը». Օքսանա Սամոյլովան վախեցրել է իր սարսափելի այտուցված շրթունքներով

Սևահերը երկար ժամանակ քայլում էր հաստլիկ շուրթերով, բայց օրերս որոշեց նվազեցնել դրանց ծավալը՝ հատուկ պրեպարատի օգնությամբ: Ներարկման ազդեցությունը ցնցող էր. Օքսանայի վերին շրթունքը անբնականորեն այտուցվեց։

Չորրորդ ծննդաբերությունից հետո Ջիգանի կինը հիմնովին «անցավ»իր արտաքին տեսքին: Սկզբում՝ կրծքի ձևի շտկման կրկնակի վիրահատություն, իսկ հաջորդ օրը՝ շուրթերի ծավալի նվազեցում: Պրոցեդուրայից հետո Օքսանան բախվել է կոսմետոլոգի ներարկած դեղամիջոցի կողմնակի ազդեցությանը

«Շքեղ Շրթունքներ, - իր հետևորդներին ներկայացավ 33-ամյա թխահերը, նրանց ցույց տալով դեմքի սարսափելի ուռուցքը. - Իզուր չէի վախենում նման քայլի գնալ, զգում էի, որ այսպես կլինի։ Ես դժոխային ռեակցիա ունեմ դեպի դեղամիջոցները: Թույլ նյարդերով մարդիկ ավելի լավ է չնայեն, քանի որ սա իսկապես ահավոր է: Զավեշտալին այն է, որ մի քանի ժամից ես ընդհանրապես ոչ մի շրթունք չեմ ունենա, ավելի ճիշտ՝ կվերադառնան իմ հարազատները»։

Եվ իսկապես, փոքր ժամանակ անց ուռուցքը սկսեց նահանջել, և Օքսանայի դեմքն այլևս վախեցնող չէր, ինչպես կոսմետոլոգի աշխատասենյակում: «Մինչ տուն էի գնում, դրանք արդեն փոքրանում էին: Իսկ ես ուզում էի ցնցել իմ ընտանիքին»: - ծիծաղով նկատեց բազմազավակ մայրը:

Ի դեպ, առաջիկայում Սամոյլովան կրկին մտադիր է շուրթերին ծավալ հաղորդել: «Ես նորից կանեմ դա, բայց այլ կերպ: Մի քանի օր տխուր տեսք կունենամ»: - խոստովանեց մոդելը:

Վեբ օբաժանորդներին դուր է եկել Օքսանայի ինքնահեգնանքը: «Սիրում եմ, երբ մարդիկ գիտեն իրենց վրա ծիծաղել», «Երբ ես հանդիպեցի «կոսմետոլոգի զոհին», «Ձեզ այդպիսի հաստլիկ շրթունքներ շատ են սազում»: - արձագանքել են նրա հետևորդները:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ