Ներքին 5 տարի առաջ - 00:02 21-05-2021

ՀՀ-ն ադեկվատ և, միևնույն ժամանակ, կշռադատված ու պատասխանատու լուծումներ կգտնի իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը РБК գործակալությանը տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է փաստաթղթին, ապա խոսքը սահմանագծման և սահմանազատման հարցերով երեք առանձին ազգային պատվիրակության ստեղծման, դրանց կազմերի և կայանալիք նիստի ամսաթվի մասին է: Կարևոր եմ համարում արձանագրել հետևյալը. փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ դրանով նախատեսված բոլոր հարցերի պատշաճ կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական եղանակներով՝ եռակողմ հայտարարության համաձայն: Բնականաբար, վերոնշյալ փաստաթղթում խոսք չկա «վիճելի շրջանների» կամ Հայաստանի կողմից որևէ տարածքի հանձնման մասին»,- մեկնաբանել է Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով՝ հայկական կողմը քննարկում է իրավիճակի զարգացման տարբեր հնարավորություններ և սցենարներ: «Հայաստանի Հանրապետությունն ադեկվատ և, միևնույն ժամանակ, կշռադատված ու պատասխանատու լուծումներ կգտնի իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում»,- ասել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ոստնձգությունը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ շրջանների հանդեպ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:

«Կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման և կարգավորման համար դեռևս բոլոր մեխանիզմները չեն գործարկվել, բոլոր հնարավորությունները սպառված չեն: Գործընթացը շարունակվում է: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերն այդ ուղղությամբ»,- հավելել է Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների