Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:36 21-06-2023

Տեղեկատվական աղբը թույլ չի տալիս, որ մարդիկ ադեկվատ գնահատեն ռիսկերը․ ժամանակ չկա

Արցախում սով է։ Մենք ունենք ընկալման խնդիր, որի առջև տեղեկատվական աղբի միջոցով պատնեշ է դրվում։ Այդ աղբը թույլ չի տալիս, որ մարդիկ ադեկվատ գնահատեն այն ռիսկերը, որոնք կան։ Այս մասին այսօր «Ինչքա՞ն ժամանակ ունենք» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Մենք խնդիր ունենք ձերբազատվել այդ թրքահաճո, ադրբեջանամետ, հակահայկական, հակապետական տեղեկատվական աղբից, որը հրամցնելով հասարակությանը՝ բոլորիս տանում են սպանդ։ Սա ամպագոռգոռ բառեր չեն»։

Անդրադառնալով Վահե Հովհաննիսյանի հոդվածին՝ Աբովյանը համաձայնեց՝ ասելով, որ մենք ժամանակ չունենք։ «Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, դժվար ա, բայց պետք է արտաբերեմ՝ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք», չե՛ք ապրելու, ձեր տունն եք տալու, դրա ժամանակը չկա արդեն։

Մենք հիմա պետք է հասկանանք՝ մենք համաձա՞յն ենք՝ մահապատժի թուղթ ստորագրենք, որովհետև ինչ ուզում է իշխանությունը ստորագրի, եթե ամեն մարդ իր ներսում հստակ որոշում կայացնի, որ, ո՛չ, ինքը չի գնալու, թուրքի փայ դառնա, ուրեմն ինքը չի գնա, թուրքի փայ դառնա»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ