Ներքին 5 տարի առաջ - 15:21 20-05-2021

Անդրանիկ Քոչարյանը դռևս տեղյակ չէ աղմկահարույց փաստաթղթի մասին

Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը համոզված է, որ շուտով հնարավորություն կունենա ծանոթանալ Փաշինյանի հիշատակած փաստաթղթին, որով, ըստ տարածված լուրերի, Ադրբեջանին է հանձնվելու Տավուշի մարզի 5 և Արարատի մարզի 1 գյուղ։

ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին տեղյակ չէ, հաջորդ պահին տեղյակ կլինի»,– ասաց նա` ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե իշխող քաղաքական ուժի անդամ, Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը տեղյակ չէ մի փաստաթղթից, որով, ըստ տարածված լուրերի, Ադրբեջանին է հանձնվելու Տավուշի մարզի 5 և Արարատի մարզի 1 գյուղ։

Քոչարյանը փաստաթղթի ու Փաշինյանի մտադրության մասին տեղեկացել է այսօր կառավարության նիստի ուղիղ եթերից` ՀՀ այլ շարքային քաղաքացիների հետ միասին։

«Դա փաստաթուղթ չէ, դա առաջարկ է։ Վարչապետը խոսել է այն մասին, որ նման առաջարկ կա»,– ասաց նա` լրագրողներին վստահեցնելով, որ նրանք ևս առաջիկայում հնարավորություն կունենան ծանոթանալու դրա բովանդակությանը։

«Քննարկումներ կլինեն, կլինեն նաև աշխատանքային քննարկումներ»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։

Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ