Ներքին 5 տարի առաջ - 13:06 18-05-2021

ԱՀ-ում հրետակոծությունից վնասված թվով 7064 շենք-շինություն է հաշվառվել․ ԱՀ ՔՆ

Արցախի հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հրետակոծության հետևանքով վնասված շենք-շինությունների, առանձնատների վերանորոգման, վերակառուցման, տանիքների վերականգնման շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

«Հանրապետության տարածքում հրետակոծությունից վնասված թվով 7064 շենք-շինություն է հաշվառվել, որի մեծ մասը` Ստեփանակերտում թվով 5264: Ասկերանի շրջանում գրանցվել է թվով 375, Մարտունու շրջանում` թվով 925, Մարտակերտի շրջանում` թվով 500 նման շենք-շինություններ:

Ստեփանակերտի թվով 1092 օբյեկտներում ներկա դրությամբ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ թվով 388-ում արդեն իսկ աշխատանքներն ավարտված են: Ասկերանի շրջանում թվով 182 շինություններում ընթացող աշխատանքներից 18-ն ավարտին է հասցվել: Մարտունում` թվով 344 շենքերից ավարտվել է 59-ը, իսկ Մարտակերտի շրջանում թվով 167 օբյեկտներում ընթացող շինվերանորոգման աշխատանքներն ավարտվել են 8-ում:

Շինարարական աշխատանքները իրականացնում է թվով 168 կազմակերպություն։

Շինաշխատանքների հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների կողմից`պարբերաբար այցելելով շինհրապարակներ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին