Ներքին 5 տարի առաջ - 18:06 14-05-2021

Փաշինյանը դիմել է Պուտինին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև դիմել է Ռուսաստանի նախագահին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով, այդ թվում նաև ռազմական օգնության մասին է խոսքը. տեղեկացնում է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Մամուլում տեղ գտած տեղեկությունը, որ քննարկում տեղի չի ունեցել նման հարցի շուրջ, վերաբերում է երեկվա հեռախոսազրույցին, որի ժամանակահատվածում եղել է միտում և քննարկում առ այն, որ ադրբեջանական զորքերը ետ կքաշվեն գիշերվա ընթացքում, բայց քանի որ դա տեղի չի ունեցել, այսօր առավոտյան արդեն պաշտոնապես դիմվել է Ռուսաստանի Դաշնությանը», - հավելեց Սիմոնյանը:

Հարցին, թե ինչո՞ւ կարիք առաջացավ փոխօգնության պայմանագրի շրջանակներում ևս դիմել ՌԴ-ին, բացի ՀԱՊԿ դիմելուց, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Որովհետև բոլոր լծակները և դիվանագիտական խողովակներն այս փուլում օգտագործվում են, որպեսզի հարցը հնարավորինս արագ լուծում ստանա, քանզի անընդունելի ենք համարում ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ գեթ մեկ կիլոմետրի հետ կապված որևիցե խնդիր»:

Կառավարությունն այս մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու նպատակով այսօր ավելի վաղ վարչապետի պաշտոնակատարը, հիշեցնենք, նամակներով դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին:

Երեկ ուշ երեկոյան հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության շուրջ։ Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների