Ներքին 5 տարի առաջ - 14:53 13-05-2021

Իրականացվում է ջրի փորձաքննություն. Անահիտ Ավանեսյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը, բնակիչների շրջանում թունավորման մասին տեղեկությունն ստանալուց հետո, մեկնել է Սյունիքի մարզի Սիսիան համայնք, վերցրել ջրի փորձանմուշներ, և հիմա իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքների մասին նախարարությունը տեղեկություն կտրամադրի:

Հիշեցնենք՝ մայիսի 9-11-ն աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն էր դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Մայիսի 12-ին դիմել է ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ:

Ի պատասխան լրագրոների հարցի՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այս պահին որևէ բան չի հուշում, որ Սիսիանի ջրային ռեսուրսները կարող են թունավորված լինել հակառակորդի կողմից:

Նրա խոսքով՝ պատճառը, ինչպես ավելի վաղ հայտարարել են, բնակավայրի ջրամատակարարման համակարգի, մասնավորապես ջրագծի վթարն է եղել, համակարգում ճնշման տատանումները, ինչպես նաև տեղացած հորդառատ անձրևը:

Խնդիրները, ըստ Ավանեսյանի, շտկվել են:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ