Ներքին 5 տարի առաջ - 12:19 13-05-2021

Սահմանային իրավիճակը Գեղարքունիքի մարզում հանգիստ է. Գնել Սանոսյան

Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է, որևէ լարվածություն չկա:

«Բնակլիմայական պայմանները բարդ են և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակը փոխվել է, տեղակայման պրոցես են իրականացնում: Մեր զինված ուժերն էլ հետևում են, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան: Գեղարքունիքում Հայաստանի պետական սահմանը պահպանվել է, երկու հատվածում մերոնք պնդել են, որ իրենք պետք է հետ տեղակայվեն, խնդիրը կարգավորվել է: Բացարձակապես լարվածություն չկա»,- ասաց մարզպետը:

Սանոսյանի խոսքով՝ բնակիչները հիմնականում անհանգիստ են լինում տարածվող կեղծ լուրերի հետևանքով: «Երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, որտեղ այդ աշխատանքներն են իրականացնում: Մեր զինված ուժերը ներկա են, աշխատում են: Նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Կարող եմ ասել, որ ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա»,- ընդգծեց մարզպետը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սանոսյանը նշեց, որ Սոթքի հանքն աշխատում է, տեղի է ունեցել է 280 մարդու կրճատում:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի