Մամուլ 5 տարի առաջ - 08:30 13-05-2021

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Ֆիզիկական բժշկության ինստիտուտին. Փաստ

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ) ներառված էր պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, սակայն միայն այս տարվա հունվարին հայտարարվեց ինստիտուտի 100 տոկոս պետական բաժնետոմսերը վաճառելու մասին։

«Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ այն գնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Նույն աղբյուրները փոխանցում են, որ ցանկություն կա այն վերապրոֆիլավորել և ստեղծել ախտորոշիչ կլինիկա: Թերթը գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետի աշխատակազմ՝ ճշտելու տեղեկությունը:

Ստացել ենք այսպիսի պատասխան. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հետ որևէ առնչություն չունի»: Ի դեպ, ուշագրավ է, որ հենց այս օրերին որոշվեց աշխատանքից ազատել ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրենի ԺՊ Տիգրան Վահրամյանին: «Շատ անսպասելի ստացել եմ բանավոր առաջարկ՝ գրել դիմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ կամ կհեռացվեմ աշխատանքից, որպես վատ կառավարիչ վերադասի հրամանով՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանից»,- գրել է Վահրամյանը, ապա հավելել, որ դիմել է և դիմելու է օրինականությունը վերականգնելու և իրականությունը պարզելու համար բոլոր հնարավոր օրինական քայլերին: Թե որքանով է ինստիտուտի վաճառքի գործընթացը կապված այս որոշման հետ, ցույց կտա ժամանակը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են