Ներքին 3 տարի առաջ - 15:38 08-09-2023

Շնորհակալ եմ Լեմկինի ինստիտուտին՝ կատարած լուրջ աշխատանքի և անտարբեր չլինելու համար. Ռուբեն Վարդանյան

Եվս մեկ կարևոր հաստատություն՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել և ահազանգ հնչեցրել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպանության վտանգի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նաեւ նշել է. «Ինստիտուտը «Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնների և ցուցիչների մասին» զեկույցը հրապարակել է սահմանված ժամկետից շուտ՝ նշելով, որ դա պայմանավորված է Արցախի Հանրապետությունում օրեցօր ահագնացող հումանիտար ճգնաժամով, որն առաջացել է Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով։

«Հույս ենք հայտնում, որ այս զեկույցը կնպաստի ամբողջ աշխարհի վճռականությանը՝ պաշտպանելու արցախահայության կյանքն ու ինքնությունը, կանխելու հայերի 2-րդ ցեղասպանությունը, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա»,-մասնավորապես ասվում է զեկույցում:

Ինստիտուտը միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անդամ երկրներին մի շարք առաջարկներ է ներկայացնում՝ ընդգծելով դրանց հրատապ իրականացման կարևորությունը՝ Արցախում հայերի սովամահությունն ու բռնի տեղահանումը կանխելու համար։

Շնորհակալ եմ Լեմկինի ինստիտուտին և մասնագիտական խմբին՝ կատարած լուրջ աշխատանքի և անտարբեր չլինելու համար:

Զեկույցի ամփոփիչ մասի հայերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին