Ներքին 5 տարի առաջ - 16:42 07-05-2021

Քաղաքապետի տեղակալի հաստիք՝ Երևանի գլխավոր ճարտարապետի փոխարեն

ՀՀ կառավարությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հաստիքը:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերյանը:

Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև հանրային ծառայության մասին օրենքում: «Երևանը ունի բազմաթիվ ծառայություններ, ստորաբաժանումներ, նաև հանրային հարթակում կան մասնագիտական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, խորհուրդներ, որոնք այս ոլորտում իրենց կարևոր և հեղինակային դերակատարմամբ ու ակտիվ մասնակցությամբ համատեղ աշխատանքի միջոցով կանոնակարգում են քաղաքի ճարտարապետական զարգացման և դրա հետ թղթակցվող խնդիրների կարգավորումը: Եվ քաղաքապետարանի կողմից նպատակահարմար է գտնվել, որ այս գործառույթները համակարգվեն վարչական, համայնքային պաշտոն զբաղեցնող առանձին տեղակալի ինստիտուտի կողմից և կանոնակարգվեն ըստ համայնքային ծառայության, նաև հանրային ծառայության օրենքով նախատեսված կանոնակարգումների»,-նշեց փոխնախարարը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ