Ներքին 5 տարի առաջ - 14:58 07-05-2021

Ցեմենտ արտադրության ծավալներն աճել են․ Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խորհրդարանում ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգող նախագծի քննարկմանն անդրադարձավ դրա նախապատմությանը և հիշեցրեց, որ 2018-ին Իրանում ցեմենտի գինը մի քանի անգամ նվազեց, որը էժան էր նաև Հայաստանում արտադրված ցեմենտից:

Նրա խոսքով՝ տեղական արտադրողներին՝ «Արարատցեմենտ» և «Հրազդանցեմենտ» ընկերություններին պաշտպանելու նպատակով Կառավարությունն առաջարկեց պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և կլինկերի համար․ «Նախատեսվում էր 2020-ի դեկտեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստում 6 ամսով երկարաձգել պետական տուրքը ներկրված ցեմենտի և կլինկերի համար, բայց բավարար ձայներ չհավաքվեցին: Ստացվեց, որ այս տարվա սկզբից ցեմենտ ու կլինկեր կարելի է ներմուծել առանց տուրքի։ Տեղական արտադրողներին պաշտպանելու համար Կառավարության որոշմամբ ուղղակի արգելվեց ցեմենտի ու կլիների ներմուծումը: Հետո կլինկերինը բացեցին, ցեմենտ չի թույլատրվում ներմուծել մինչև հուլիսի 1-ը: Մեզ ասում էին՝ էդ 14 հազար դրամը, որ ընդունել եք, քիչ է, իսկ կլինկերի վրա, որ չեք ընդունել, սխալ է, որի հետևանքով ունենալու ենք տեղական ցեմենտի կործանում»:

Բաբկեն Թունյանը նշեց նաև, որ «Արարատցեմենտի» արտադրությունն աճել է՝ 443 հազար տոննայից հասնելով 534 հազար տոննայի, «Հրազդանցեմենտի» արտադրությունն աճել է՝ 30 հազար տոննայից՝ 90 հազար տոննա: Ցեմենտի ներմուծումը կրճատվել է՝ 208 հազար տոննայից դառնալով 152 հազար տոննա: Կլինկերից ցեմենտի արտադրության ծավալը կրճատվել է՝ 118 հազար տոննայից դարձել է 91 հազար տոննա:

«Այսինքն՝ մեր ընդունած օրենքի արդյունքը եղել է այն, որ տեղական երկու ընկերությունների ցեմենտի արտադրության ծավալներն աճել են, ներմուծումը և կլինկերից արտադրվողը՝ նվազել են: Ընդհանուր շուկան աճել է: Եթե ներմուծումն ու արտադրությունը հաշվենք՝ շուրջ 800 հազար տոննայից դարձել է 866 հազար տոննա: Ամենահետաքրքիրն այն է, որ այն տեղի է ունեցել շինարարության անկման պարագայում»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ