Ներքին 5 տարի առաջ - 13:25 06-05-2021

Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշման հարցով ՄԻՊ-ը կդիմի ՍԴ

ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ բարձրացնեց փակ ընթացակարգով կառավարության ընդունած որոշման մասին հարցը, ըստ որի փոփոխություն է մտցվել հայաստանյան երեք բուհի՝ ԵՊՀ, Երևանի Մանկավարժական համալսարան և Գյումրիի Մանկավարժական համալսարան, կանոնադրությունների մեջ:

«Հանկարծ իմանում ենք, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում հարց է քննարկում և որոշում է ընդունում, որ փոփոխություն է մտցնում Հայաստանի երեք բուհերի կանոնադրությունների մեջ, որն, իմ կարծիքով, մեղմ ասած խնդրահարույց է: Ըստ դրա, սահմանափակվում է այդ բուհերի ինքնակառավարման իրավունքը, որովհետև կառավարման մարմինների նշանակման կարգն է փոխվում, 50 տոկոսից ավելին նշանակում է կառավարությունը ի դեմս վարչապետի ու նախարարության»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ն ընդունել էր կրթության ոլորտը կարգավորող հիմնական օրենք, որով սահմանափակվում են բուհերի ինքնակառավարման իրավունքը: Այն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել, ուղարկել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրականության հարցը:

Ըստ Տ.Սիմոնյանի, քանի որ այս որոշման մեջ երեք բուհ է առանձնացվել, կարելի է ենթադրել, որ պայմանավորված է անձնական գործոններով, այսինքն այդ երեք բուհերում անձերով պայմանավորված կառավարում է ուզում մտցնի կառավարությությունը, դրա համար են թիրախավորվել կոնկրետ այս երեք բուհերը:

Արման Թաթոյանը նախ ասաց, որ պատահաբար են մամուլից տղեկացել, որ գրավոր ընթացակարգով, բոլորովին այլ նիստի շրջանակում ընդունվել է այս հարցը:

«Մասնագիտական շրջանակները դարձյալ մտահոգությունները են հայտնել, դրանք մտահոգիչ են այն առումով, որ, ի տարբերություն օրենքի, կառավարության որոշումն ավելի է վատթարացնում վիճակը, ստացվում է, որ պետության կողմից նշանակվող անդամներն ավելի շատ են լինում, եթե նախկինը 5/4 հարաբերակցությունն էր, այս դեպքում ստացվում է 13/7 հարաբերակցություն»,- ասաց Ա. Թաթոյանը և հայտարարեց, որ այժմ պատրաստում են դիմում, այսօր կամ վաղը կդիմեն ՍԴ՝ վիճարկելու կառավարության այս որոշումը. «Հատկապես այստեղ մտահոգիչ է այն, որ դարձյալ հաշվի չի առնվել մասնագիտական շրջանակների, բուհերի կարծիքը, դրանից բացի տեղի է ունեցել փակ քննարկում, փակ ռեժիմով է ընդունվել: Այստեղ երկու խնդիր կա՝ բովանդակային խնդիր, բուհերի ինքնավարությունը խախտող խնդիր, որը, կարծում եմ, հակասահմանադրական է, և ընթացակարգային կոպիտ խախտումները: Կարծում եմ՝ այս երկուսն ազդում են սահմանադրականության վրա, և այդ դրույթները հակասահմանադրական են»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով, իր համար խնդրահարույց է, որ հոգաբարձուների խորհրդից կառավարության նշանակած բոլոր անդամները միանգամից հրաժարական տվեցին ու որևէ պատճառ չնշվեց, իսկ դրան անմիջապես հաջորդեց կառավարության այս նախաձեռնությունը:

«Ինձ համար անթույլատրելի պրակտիկա է, ժողովրդավարական ու իրավական պետությանն անհարիր է, որ նման կարևոր նախագծերն, արդեն շատ հաճախակի, ընդունվում են չզեկուցվող ընթացակարգով, փակ ռեժիմով, հանրային քննարկումներ չեն անցնում»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին