Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:29 09-03-2021

ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ներգրավված է որպես մեղադրյալ:Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քրեական գործի, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով նախաքննության տվյալների գաղտնիության իրավական սկզբունքից»,- ասել է Ա․ Խաչատրյանը: