Ներքին 5 տարի առաջ - 13:12 05-03-2021

THE HERITAGE FOUNDATION. ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱԶԱՏ» ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ Է

Ըստ The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվի՝ Հայաստանը դասվում է «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։

Հնարավոր 100 միավորից Հայաստանը հավաքել է 71,9 միավոր՝ 178 երկրների ցանկում զբաղեցնելով 32-րդ տեղը։ Նախորդ տարվա ինդեքսի համեմատ Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։

Հարևան երկրներից տնտեսական ազատության առումով Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվում միայն Վրաստանը՝ 12-րդ հորիզոնական։ Ադրբեջանը 38-րդ տեղում է, Թուրքիան՝ 76-րդ, Իրանը՝ 168-րդ։ Ամենամեծ տնտեսական ազատությունն ունեցող երկրներն են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։

Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում տնտեսական ազատության ավելի բարձր մակարդակ ինստիտուցիոնալացնելու համար կառավարությունը պետք է շարունակի ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի արդյունավետության բարձրացման հարցը։ Օրենքի գերակայության ամրապնդումը նույնպես դրական ազդեցություն կունենա ներդրումների ազատության վրա։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա