ԲԺԻՇԿԸ ՊԱՏՄԵԼ Է COVID-19-Ի ԵՎ ԱՐՅԱՆ ԽՄԲԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ
copy image url

ԲԺԻՇԿԸ ՊԱՏՄԵԼ Է COVID-19-Ի ԵՎ ԱՐՅԱՆ ԽՄԲԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 11:31 18-02-2021

Եվրոպական բժշկական կենտրոնի ընդհանուր պրակտիկայի բժիշկ Աննա Կուլինկովիչը պատմել է, թե ինչպես կարող են փոխկապակցված լինել նոր տիպի կորոնավիրուսը և մարդու արյան խումբը: Այս մասին հայտնում է «Փրայմ» գործակալությունը:

Նա նշել է, որ բժիշկները շարունակում են ուսումնասիրել կորոնավիրուսային վարակի առանձնահատկությունները, սակայն հիվանդության ընթացքի հետ արյան խմբի կապի մասին միանշանակ եզրակացություններ անել չարժե:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, համավարակի ընթացքում COVID-19-ը ամենից հաճախ հայտնաբերվել է արյան II և IV խմբեր ունեցող մարդկանց մոտ: Վերջիններս, ինչպես նշել է բժիշկը, ամենադժվարն են հաղթահարում հիվանդությունը: Կուլինկովիչը հավելել է, որ կորոնավիրուսով ամենաքիչն են վարակվել արյան I խումբ ունեցողները:

Բացի դրանից՝ բժիշկը հայտարարել է, որ չինացի գիտնականներն ուսումնասիրությունների ընթացքում պարզել են, որ մահացածների շրջանում ամենաշատն արյան II խումբ ունեցող մարդիկ են եղել:

«Պետք է հիշել, որ տարբեր երկրներում հիվանդության և արյան խմբերի կապը ցույց տվող թվերը տարբերվում են: Այսպիսով՝ օրգանիզմի այլ առանձնահատկությունները ևս, որոնք դեռ հաստատվում են, կարող են իրենց դերն ունենալ»,- եզրափակել է Կուլինկովիչը: