Ներքին 5 տարի առաջ - 11:49 10-02-2021

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ 1 ԳԵՐՈՒ

Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել գերեվարված 1 անձի։ Այդ մասին հայտարարել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Ռ․ Մուրադովը նշել է, որ փետրվարի 9-ին Ադրբեջանի և ՀՀ միջև տեղի ունեցած գերիների հերթական փոխանակման արդյունքում Հայաստան է վերադարձել 5 գերի, Ադրբեջան՝ 1։

«Կատարված աշատանքի արդյունքում ռուս խաղաղապահներն իմ անձնական վերահսկողությամբ ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել՝ 1, Երևան՝ 5 գերու»,- ասել է նա։

Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս նպաստելու են եռակողմ հայտարարության կետերի իրականացմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերադարձած 5 գերուց 4-ը Շիրակից են, 1-ը՝ Մասիսից։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ