Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:51 11-04-2023

Ինչքան գուզե ըսեն, որ գերի են ընկել, մենք ըդքանը չե՞նք հասկնա, որ երեխեքի գլխին սարքել են. գերու ծնող

«Ուղիղ 2.5 տարի այ ըսպես գլխներիս տակ փափուկ բարձ կդնեն, արդեն չիդենք՝ ուր էրթանք, ուր դիմենք։ Երկու տարի է՝ փողոց կփագենք, մեջն ի՞նչ կա, ո՞վ է տերը, ո՞վ է տիրականը։ Էս երկրի մեջ պոչն ու անգաջը չի ջոկվի։ Ես երեխա եմ մեծացրել, որ պետությունը տանի, երեխուս գերի հանձնե՞, թող պատասխան տան մեզի։ Իրանք ինչքան գուզե ըսեն, որ գերի են ընկել, մենք ըդքանը չե՞նք հասկնա, որ երեխեքի գլխին սարքել են։ Հմի էլ երեխեքին դարձրել են առևտրի առարկա։ Կսեն՝ գուկա, բայց ե՞րբ, ո՞ր ամսին, ո՞ր օրը, կամ ինչքան սպասեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է շիրակցի ռազմագերու մայրը` Ն.Մ-ն, ում խնդրանքով հրապարակում ենք անվան և ազգանվան առաջին տառերը։

Ն.Մ-ն ասում է, որ իր որդին ՄՈԲ կազմից է, պատերազմից հետո Արցախում էր, հերթապահություն է իրականացրել։ Իր համար ևս անհասկանալի է 2020թ.-ի դեկտեմբերին Հին թաղեր և Խծաբերդում տեղի ունեցածը։ Ասում է՝ սպասելու ուժ չունի, առողջություն ևս, ուզում է օր առաջ տեսնել որդուն։ Շիրակցի ռազմագերու ծնողն ասում է՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որ ծնողը ամենավերջին քայլին դիմի։

«Տո, դուք մարդ չե՞ք, խիղճ չունիք, ըլը մեկը ձեր երեխեքի հետ ըսպես վարվեր։ 2.5 տարի ու Աստված գիտե, թե ինչերի միջով կանցնին էդ երեխեքը, Փաշինյանը կսեր՝ ոչինչ մի 3 ամիս էլ կսպասեն մեր գերիները։ Հմի ես գուզեմ Փաշինյանին հարցնեմ՝ քանի՞ 3 ամիս անցավ ու քանի՞ 3 ամիս է պետք, որ մեր երեխեքին վերադարձնեք»,- շարունակում է շիրակցի ռազմագերու մայրը։

Շիրակցի ռազմագերու մայրը մեզ խնդրեց, որ իր անուն-ազգանունը չհրապարակենք, որովհետև ինքը մտավախություններ ունի, չի ուզում, որ վերջում որդու մարմինը փոխանցեն։

Հիշեցնենք, որ Խծաբերդում գերեվարված ռազմագերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրարա ճանապարհը, այս պահի տվյալներով փակել են նաև Բավրայի մաքսատունը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի