Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:55 11-04-2023

Ըլը ձեր երեխեքն էղնեին, ի՞նչ կենեիք․Շիրակի մարզի ռազմագերիների հարազատները փակել են Բավրայի անցակետ տանող ճանապարհը

«Պետությունը 2․6 ամիս իմ երեխուն վնաս է տվել, պետությունն ինչ կսե, կըսե՝ թող չերթային, գերի չընկնեին, մեր երեխեքը գերի չընկան՝ գերի տվեցին, ընկնելն ուրիշ է, տալը ուրիշ է»,- ասում է Խծաբերդում գերեվարված ռազմագերիներից մեկի մայրը։

Oragir.News-ի փոխանցմամբ՝ Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը։



Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։ Ասում են՝ էլ սպասելու ուժ չունեն, ամեն անգամ իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում ու ճանապարհում են, հարցին լուծում չկա։

«Հերիք եղավ․ շաբաթմ չէ, ամիսմ չէ՝ 2․5 տարի, ըլը ձեր երեխեքն էղնեին, ի՞նչ կենեիք։ Մեզի մեր տղաներն են պետք` ողջ, առողջ։ «Կարմիր խաչի» միջոցով հեռախոսակապ ունինք հետները, բայց 30 տարեկանը 40-50 տարեկան կերևա, այլևս սպասելու տեղ չունինք»,– ասացին բողոքի ցույցի դուրս եկած գերիների հարազատները։



Այս պահին Շիրակի մարզում իրավիճակը լարված է, երթևեկությունը կաթվածահար է։

Հիշեցնենք՝ շիրակցի ռազմագերու մայրն Oragir.News-ի հետ զրույցում ասել է․

«Տո, դուք մարդ չե՞ք, խիղճ չունիք, ըլը մեկը ձեր երեխեքի հետ ըսպես վարվեր։ 2.5 տարի ու Աստված գիտե, թե ինչերի միջով կանցնին էդ երեխեքը, Փաշինյանը կսեր՝ ոչինչ մի 3 ամիս էլ կսպասեն մեր գերիները։ Հմի ես գուզեմ Փաշինյանին հարցնեմ՝ քանի՞ 3 ամիս անցավ ու քանի՞ 3 ամիս է պետք, որ մեր երեխեքին վերադարձնեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։