copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:58 09-02-2021

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԹՍ-ՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ. ՆԱԽԱՐԱՐ

Հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերն անցնում են պետական փորձարկումներ, այնուհետև կանցնեն ռազմական փորձարկումների փուլը, որին կհաջորդի սերիական արտադրությունը։Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունն առաջնահերթություն է տվել ռազմարդյունաբերության ոլորտին: Անդրադառնալով հրետանային տեխնիկայի, հրետանային միջոցների, ինչպես նաև ռազմամթերքի արտադրման հնարավորություններին՝ նա ասաց. «Այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են, 2021-ին արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել Հայաստանում: Դա վերաբերում է թե հրետանային միջոցների, թե ականանետերի, ձեռքի նռնականետերի և այլ ուղղությունների: Բավականին լուրջ ներդրումներ են կատարվել Հայաստանում: Եվ այս առումով մենք արդեն արտադրական պրոցես ունենք, և դրա ընդլայնման հնարավորություն 2021-ին»: Նախարարին, առնվազն վերջին 2 տասնամյակում, հայտնի չեն նմանատիպ հնարավորություններ:

Անդրադառնալով հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերին՝ նախարարը հիշեցրեց, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի շրջանակներում կային ֆինանսավորված տասնյակ նախագծեր: «Դրանց մի մասն արդեն իրենց տրամաբանական ավարտին են հասցվում: Թե հարվածային, թե հետախուզական տեսանկյունից, արդեն իսկ արտադրական հնարավորությունների ենք հասնում: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում»,-ասաց Արշակյանն ու հավելեց, որ դրանք լայնորեն կիրառվել են Արցախի պատերազմի ընթացքում ԶՈՒ-ի կողմից:

Այսպիսով, հայկական արտադրության հետախուզական ԱԹՍ-ների արտադրական հնարավորություններ արդեն կան, նախարարի խոսքով՝ նաև պատշաճ կիրառվել են: «Հարվածայինի մասով, պետական փորձարկումները որոշ դեպքերում արդեն անցնում են, կանցնեն ռազմական փորձարկումներ և կգնան սերիական»,-ասաց Հ․ Արշակյանը:

Ինչ վերաբերում է ռադարային տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության սարքերի ուղղությամբ՝ նախարարը վստահեցրեց, որ հայկական մշակումները բավականին մեծ հաջողությամբ կիրառվել են: Այդ ուղղությունը կառավարության համար նույնպես բարձր առաջնահերթություն ունի: «Այս ուղղություններով մենք շարունակելու ենք ֆինանսավորումները. ռադարային համակարգեր, կապի համակարգեր, օպտիկական և տեսադիտարկման, օպտիկալազերային համակարգեր: Օպտիկական տեսադիտարկման համակարգերի մասով մենք նույնպես ունենք բավականին լուրջ մշակումներ, արդեն իսկ արտադրական հզորություններ, առաջիկայում դրանք կընդլայնվեն, և ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն թե մեր ԶՈՒ-ի ձեռքբերումների տեսանկյունից և թե արտահանման տեսանկյունից»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով ռազմաարդյունաբերության հատկացումներին՝ Հ․ Արշակյանն ասաց, որ 2017-ին արվել է 1.6 մլրդ դրամ հատկացում՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով: 2018-ին այն աճել է մինչև 2.4 մլրդ դրամ, 2019-ին՝ 3.8 մլրդ դրամ, 2020-ին փաստացի կազմել է 3.3 մլրդ դրամ, դրան գումարվել է ևս 3.4 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում՝ պատերազմի մեկնարկին զուգահեռ: 2021-ին նախատեսվում է 4.6 մլրդ դրամ: «Այսինքն, եթե համեմատենք 2017-ի հետ, հատկացումները գերազանցում են ավելի քան 2.5 անգամ»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
13:30 Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես պիտի ներգրավված լինի. ՀՊՏՀ ԳՄ տնօրենը՝ համազգային պայքարի մասին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
15:00 Արտասովոր «բանակցություններ»․ մի կողմը ասում է, մյուսը՝ լսում
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
00:22 «Հայրենիքը հանուն Արծվաշենի» շարժման շրջանակներում Երևանից դեպի Արծվաշեն եմ շարժվելու․ Կարեն Հեքիմյան
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
17:15 Իշխանությանը ստիպելու ենք դադարեցնել միակողմանի զիջումները. ընդդիմադիր պատգամավոր
17:45 Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին